Ուկրաինայում գործող մասսայական տեղեկատվության ինստիտուտը լրագրողներին անվտանգությունն ապահովող պաշտպանական միջոցներ է բաժանել՝ Կիևի Եվրամայդանի դեպքերը լուսաբանելու ընթացքում վնասվածքներից խուսափելու համար:
Լրագրողներին «մամուլ» գրությամբ նարնջագույն թիկնոցներ, անվտանգության գլխարկներ և ակնոցներ, շնչադիմակներ են բաժանվել:
Հիշեցնենք, որ Եվրամայդայի բողոքի ցույցերը լուսաբանելու ժամանակ մոտ 40 լրագրող ծեծի է ենթարկվել: