տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում լյուստրացիայի կոչեր են հնչում

Ուկրաինայում լյուստրացիայի կոչեր են հնչում

188
0

77989

Բոլոր այն մարդիկ, ովքեր մեղսակից են Ուկրաինայում անօրինական գործընթացներին, պետք է լյուստարցիայի ենթարկվեն։ Այս մասին հայտարարել է «Ուդառ» կուսակցության նախագահ Վիտալլի Կլիչկոն։

«Բոլոր նրանք, ովքեր կապ ունեն անօրինական գործողությունների հետ, պետք է պատժվեն։ Բոլոր նրանք, ովքեր տվել են հանցավոր հրամաններ ուկրաինացի ժողովրդի դեմ, պատժվելու են։ Իսկ իրավապահ մարմիններում առաջին հերթին պետք է լյուստրացիա իրականացվի։ Ոչ մի օրինախախտում չպետք է անպատիժ մնա։ Ես վստահ եմ, որ բոլոր այն մարդիկ ովքեր կապ ունեն արյունահեղության, տասնյակ մարդկանց սպանությունների և հարյուրների վիրավորվելու հետ, պատժվելու են», — ասել է Կլիչկոն։

Նրա խոսքերով՝ «իրավապահ մարմինների վարկանիշը ներկայում ոչնչացված է։ Որպեսզի վերականգնենք դա, անհրաժեշտ է որոշ ժամանակ։ Վստահ եմ, որ պետք է տեղի ուեննա լյուստարցիա», — ասել է Կլիչկոն։