տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում ենթադրում են, որ մարտի 11-ին ելույթ է ունեցել Յանուկովիչի նմանակը

Ուկրաինայում ենթադրում են, որ մարտի 11-ին ելույթ է ունեցել Յանուկովիչի նմանակը

89
0

0e06334e24dca623b530e4ecaced4c43

Երկու օր առաջ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովում հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասել էր, որ ինքը ողջ, առողջ է, և նախատեսում է որպես Ուկրաինայի միակ օրինական ղեկավար մեկ օր վերադառնալ Կիև:

Սակայն Ուկրաինայում շարունակում են կասկածներ հայտնել, որ Յանուկովիչն իրականում մահացել է, իսկ մի քանի օր առաջ ուղերձով հանդես եկող տղամարդը նրա նմանակներ: Ռադայի պատգամավոր Տարաս Չոնովիլն ասել է, որ առաջին ասուլիսի ժամանակ իսկական Յանուկովիչն էր, այդ անգամ` գրիմով դերասան: «Ես 4 տարի աշխատել եմ Յանուկովիչի հետ: Մարտի 11-ին հանդես եկավ լավ դերասան, ով վատ խաղ ցուցադրեց` փորձելով նմանվել Յանուկովիչին: Հնարավոր է` սխալվում եմ, հնարավոր է, որ նա այդպիսին էր տարբեր դեղերի, թմրանյութերի, խթանիչների ազդեցության տակ, սակայն ես այն մարդուն, ում հետ չորս տարի աշխատել եմ և հետևել նրան հաջորդ վեց տարիների ընթացքում, երեկ Ռոստովում չտեսա», — ասել է Չորնովիլը:

Elise.com.ua կայքը խորհուրդ է տալիս զուգահեռ նայել փետրվարի 28-ի և մարտի 11-ի ասուլիսները և համոզվել, որ երկրորդ դեպքում տարբերվում էր շատ բան` շարժուձևը, ելույթի ոճը, մաշկի գույնը և նույնիսկ տարիքը: