Այս գիշեր անհայտ անձինք Կիևի արվարձանում դաժանորեն ծեծի են ենթարկել ուկրաինացի լրագրող և «Եվրամայդանի» ակտիվիստ Տատյանա Չորնովոլին, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը` հղում կատարելով Կիևի շրջանային ոստիկանությանը:
«Միջադեպը գրանցվել է այս գիշեր ժամը 01.30-ի սահմաններում: Ոստիկանության նախնական տեղեկությունների համաձայն` Չորնովոլը եղել է սեփական ավտոմեքենայով, երբ նրա մեքենայի դիմաց անսպասելիորեն կտրել է անհայտ ավտոմեքենա, որից դուրս են եկել մի քանի տղամարդիկ: Անհայտ անձինք դուրս են բերել Չորնովոլին մեքենայի ղեկից, ծեծի են ենթարկել, իսկ հետո նետել են ճանապարհային առվակներից մեկը»,- նշված է հաղորդագրության մեջ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: