տուն Լուրեր Ուկրաինայում գլխատվել է Լենինի հերթական արձանը

Ուկրաինայում գլխատվել է Լենինի հերթական արձանը

220
0

a8883a1fad9854f096852a94565ca176

Ուկրաինայում բարբարոսության զոհ է դարձել Վլադիմիր Լենինի հերթական արձանը։ Այս անգամ, ինչպես հաղորդում է Укринформ-ը, գլխատվել է Վինիցկի մարզի Պոբերեժնոե գյուղում տեղադրված մոնումենտը։

«Անհայտ անձինք տոներից առաջ ծաղրուծանակի են ենթարկել արձանը։ Այն մասին, որ արձանի գլուխը հատել են, մենք անմիջապես տեղյակ ենք պահել իրավապահներին։ Սակայն դեռ չարագործները հայտնաբերված չեն»,- ասել է գյուղխորհրդի քարտուղար Վիտա Վոլոշինան։ Նրա ասելով՝ տեղացիները մեծամասամբ վրդովված են տեղի ունեցածի համար։

Տեղի ռադիոկայանի հաղորդմամբ՝ արձանի վրա նաև անվայելուչ գրություններ են արվել։

Սա առաջին դեպքը չէ, որ խորհրդային առաջնորդի արձանները Ուկրաինայում նման հարձակման են ենթարկվում։ Կիևում ևս ցուցարարները ապամոնտաժել էին Բեսարաբիայի հրապարակում գտնվող արձանը։

Տեղի կոմունիստների համոզմամբ՝ այդ գործողությունները կատարվում են «Սվաբոդա» ազգայնական կուսակցության աջակցությամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here