Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտանմայերը հայտարարել է, որ Ուկրաինայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունները եղել են բարդ, սակայն որոշակի առաջընթաց արձանագրվել է։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
«Խոսակցութոյւնը դժվար էր, սակայն որոշ կետերով արձանագրվել է առաջընթաց։ Կողմերը քննարկել են ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը և Ուկրաինայի հարավ-արևելք հումանիտար օգնության առաքումը», — ասել է Շտանմայերը։ Նրա խոսքերով՝ արտգործնախարարները բանակցությունների արդյունքների մասին տեղյակ կպահեն իրենց ղեկավարներին։ Շտանմայերը հավելել է, որ հաջորդ բանակցութոյւնների ձևաչափը կորոշվի օգոստոսի 19-ին։
Առաջընթացի մասին հաղորդում է նաև ռուսաստանյան կողմը։ Ուկրաինան բանակցությունների արդյունքից դժգոհ է մնացել։