Առնվազն 5 մարդ զոհվել է, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Լուգանսկի շրջանային խորհրդի շենքը, որը երեք ամսից ավել գտնվում է ռուսամետ անջատողականների ձեռքում: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Շենքին մոտեցել են շատ օգնության մի քանի մեքենա, պատուհաններից սև թանձր ծուխ է դուրս գալիս: Ականատեսները պատմում են, որ ներսում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են ռուսամետ անջատողականներից և գրոհայիններից երկիրը մաքրելու որոշման մասին, որոնք ապակայունացնում են Ուկրաինայի հարավ-արևելքը: