Իսրայելական Haaretz-ը տեղեկացնում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չեղյալ է հայտարարել իր այցը Ռուսատսան, ինչը կապված է Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների հետ։
Վլադիմիր Պուտինն անձամբ է հրավիրել Բենյամին Նեթանյահուին՝ հունիսին այցելել Սանկտ-Պետերբուրգ, սակայն վերջինս հրաժարվել է Ուկրաինայի հարցով միջազգային դատապարտման պատճառով։ Թել-Ավիվը նաև հետաձգել է Մոսկվայի հետ իրականացվելիք գիտական, ռազմական և մշակութային նախագծերը։ Մինչև հիմա Իսրայելը չեզոք դիրքորոշում է ունեցել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ, սակայն ամերիկացի գործընկերներն, ըստ Haaretz-ի, խնդել են, որպեսզի պաշտոնական Թել-Ավիվը հստակեցնի իր դիրքորոշումը։