տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի ճգնաժամը բեկում է մտցրել պատմության մեջ

Ուկրաինայի ճգնաժամը բեկում է մտցրել պատմության մեջ

118
0

Rasmussen-Anders-Fogh1

Ուկրաինական ճգնաժամը բեկումնային էր պատմության ընթացքում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպումից հետո, որի ժամանակ քննարկվել է ռուսական վտանգներին հակազդելու ծրագրերը։ Հաղորդում է BBC-ն։

«Մենք պատմության բեկումնային փուլում ենք, այն ժամանակ, երբ մենք հիշում ենք Առաջին համաշխարհային պատերազմի ավերածությունների մասին, մեր աշխարհն ու անվտանգությունը հերթական անգամ փորձություններին են ենթարկվում։ Հիմա դա ռուսական ագրեսիան է Ուկրաինայի դեմ։ Իսկ MH17 իքնաթիռի հանցավոր կործանումը պարզ հիշեցում է, որ Եվրոպայի մի հատվածում գոյություն ունեցող հակամարտությունը կարող է ողբերգական եհտևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար», — նշել է նա։

«ՆԱՏՕ-ն հաստատակամ է իր բոլոր դաշնակիցներին պաշտպանելու հարցում։ Մենք շտապ միջոցներ ենք ձեռնարկել մեր կոլեկտիվ պաշտպանության համար ոչ միայն օդում, այլ նաև ջրում և ցամաքում», — ասել է Ռասմուսենը՝ հավելելով, որ կարևոր որոշումներ են ընդունվելու նաև Ուելսում, ուր հաջորդ ամիս կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ «Մենք վերանայելու ենք պաշտպանական մեր բոլոր ծրագրերը, զորավարժությունների նոր ժամակացույց ենք սահմանելու և ամրապնդելու ենք ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը։ Այսպիսով, սա թույլ կտա արագ արձագանքել բոլոր մարտահրավերներին՝ լինեն դրանք հարավից, թե հյուսիսից, արևելքից, թե արևմուտքից։