Ուկրաինայի հայկական եկեղեցիներում նախօրեին հիշել են Մայդանի մի քանի տասնյակ զոհերին և մատուցվել է պատարագ։ Այս մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը։
«Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի խորհուրդը իր զորակցությունն է հայտնում և ցավակցում է Ուկրաինայի ժողովրդին վերջին օրերի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են մարդկային բազմաթիվ զոհերի։
Մենք աղոթում ենք Ուկրաինայում բոլոր զոհվածների հոգիների համար։ Մեր աղոթքներն ենք ուղղում Ամենաբարձրյալին, որպեսզի Աստված խաղաղություն և հանգստություն բերի ուկրաինական հողին», — ասվում է թեմի հայտարարության մեջ։