Ուկրաինայի համար Եվրաինտեգրումը առաջվա նման բաց է, հայտարարել է Գերմանիայի նախագահ Անգելա Մերկելը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Արևելյան համագործակցության շրջանակներում մենք Ուկրաինային հրավիրել էինք բռնել Եվրաինտեգրման ուղին: Եվ առաջվա պես կհրավիրենք նրան»,- ասել է Մերկելը:
Կանցլերը նշել է, որ Կիևի հարաբերությունների սերտացումը Բրյուսելի հետ «դիտարկվում է որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների դեմ քայլ», սակայն հարցի այդպիսի դիտարկումը, որը ընդունում է միային այս կամ այլ ուղղությամբ կատարած քայլ, սխալ է: Բեռլինը, ինչպես նախկինում, հետաքրքրված է Մոսկվայով, որպես «ռազմավարական գործընկերոջով»,- հայտնել է Մերկելը: