տուն Հասարակություն Իրավական Ուկրաինայի խորհրդարանն ընդունեց պատգամավորական անձեռնմխելիությունը չեղարկելու մասին օրենքը

Ուկրաինայի խորհրդարանն ընդունեց պատգամավորական անձեռնմխելիությունը չեղարկելու մասին օրենքը

139
0

Ուկրաինայի խորհրդարանը պատգամավորական անձեռնմխելիությունը չեղարկելու մասին օրինագիծ է ընդունել 2020 թվականի հունվարի 1-ից: Այս որոշումը պաշտպանել են 373 խորհրդարանական՝ անհրաժեշտ առնվազն 300 ձայնի դեպքում՝ փոխացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսակա ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը նշում է, որ փաստաթուղթը դեռ պետք Է ստորագրի Ուկրաինայի նախագահը:

Ըստ օրենքի, առաջարկվում Է Սահմանադրությունից բացառել այն նորմը, որին համապատասխան պատգամավորները չեն կարող առանց Գերագույն ռադայի համաձայնության ենթարկվել քրեական պատասխանատվության, բերման ենթարկվել կամ ձերբակալվել: Ընդ որում, պատգամավորներն առաջվա պես իրավական պատասխանատվություն չեն կրելու խորհրդարանում քվեարկության արդյունքների կամ հայտարարությունների համար, բացառությամբ վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվության:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here