Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հերքում է «արգելված մարդկանց» ցուցակի առկայությունը, հաղորդում է Газета.ru-ն։
«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ 2013թ. նոյեմբեր-դեկտեմբերին Ուկրաինայի՝ «Այլազգիների իրավունքի ստատուս» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համապատասխան Ուկրաինայի ազգային անվտանգությունից ելնելով այն որոշում է կայացրել մի քանի այլազգի քաղաքացիների Ուկրաինա մուտք գործելու ժամանակավոր արգելանքի մասին։ Ամեն մի անձի համար առանձին որոշում է կայացվել, այլ ոչ թե ըստ, այսպես կոչված, «ցուցակի» »,- հաղորդվում է տեղեկատվությունում։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը եւ Արտաքին գործերի նախարարությունը արգելել էին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու մուտքը Վրաստան։