տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի երեք նախագահները դատապարտել են Ռուսաստանի կոպիտ միջամտությունը երկրի ներքին գործերին

Ուկրաինայի երեք նախագահները դատապարտել են Ռուսաստանի կոպիտ միջամտությունը երկրի ներքին գործերին

81
0

UKRAINE-AZAROV/

Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն հանդես են եկել հայտարարությամբ, որում Ռուսաստանին մեղադրել են Ղրիմի ներքին կյանքին միջամտելու մեջ:

«Ռուսաստանը, որն անդադար հայտարարում էր, որ մեր միջազգային գործընկերները, որոնք փորձում էին քաղաքական լուծում գտնել ներքաղաքական զարգացումներին, միջամտում են Ուկրաինայի ներքին գործերին, հիմա ինքն է դիմել Ղրիմի կյանքին ուղիղ միջամտությանը »,- ասվում է երեք նախագահների հայտարարության մեջ: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:

Նախագահների կարծիքով` այն քաղաքական գործիչները, որոնք առաջարկում են այս «վտանգավոր դեղատոմսերը», ակտիվացման դեպքում պետք է իրենց վրա զգան Ուկրաինայի անվտանգության խորհրդի և Ուկրաինայի դատախազության արձագանքը որպես անջատողականներ:

«Ռուս բնակչության իրավունքների խախտումների շուրջ շահարկումները, Ուկրաինայի տարբեր շրջանների միջև թշնամանքի տարածումը մշակութային և պատմական բազմազանության հիմքով, ուկրաիներենի դերի նվաստացման և Ուկրաինայի պետական խորհդանիշների դեմ անարգանքի դեպքերը պետք է ստանան համապատասխան գնահատական», — ասել են նախագահները:

Նրանք ասել են, որ Ռուսաստանը` Մեծ Բրիտանիայի և ՄԱՆ-ի հետ մեկտեղ Ուկրաինայի ինքնիշխանության երաշխավորներն են համաձայն միջազգային համաձայնագրերի, և Ռուսաստանը պետք է հետևի իր պարտավորություններին` անկախ նրանից, թե ով է գտնվում կառավարությունում կամ խորհրդարանում։