Ռուսական գազի համար Ուկրաինայի պարտքն ապրիլի 30-ին կազմել է 3,492 միլիարդ դոլար։ Այս մասին հայտարարել է «Գազպրոմ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։
«Հաշվի առնելով ապրիլի 30-ին Ուկրաինայի «Նավթոգազ» ազգային էներգետիկ ընկերության հայտը և այն ծավալները, որոնք մենք արդեն տրամադրել ենք այս ամիս, ռուսական գազի համար Ուկրաինայի ամբողջ պարտքը, նախնական տվյալներով, կազմել է 3,492 միլիարդ դոլար», — ասել է նա։
Հավելենք, որ «Նաֆթոգազ» ընկերության պարտքը մարտ ամսին գնահատվում էր 2,2 միլիարդ դոլար։