տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի բանակը մտել է Լուգանսկ և պատրաստվում է Դոնեցկը գրոհելուն

Ուկրաինայի բանակը մտել է Լուգանսկ և պատրաստվում է Դոնեցկը գրոհելուն

111
0

_76346593_ukrainetroopsnewafp

Երեկ ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ ուկրաինական զինված ուժերը մուտք են գործել Լուգանսկ քաղաքի հարավ-արևելյան շրջաններ, որոնք նախկինում վերահսկվում էին ռուսամետ անջատողականների կողմից։ Ուկրաինական բանակին հաջողվել է նաև վերացնել Լուգանսկի օդանավակայանի շրջափակումը։

Անջատողականները նաև հաղորդում են, որ Դոնեցկի շուրջ նկատվում է  ուկրաինական բանակային ստորաբաժանումների մեծ կուտակումներ, ինչը կարող է վկայել Դոնեցկի ուղղությամբ գրոհ կազմակերպելու մասին։ Մասնավորապես, կուկատուկներ են նկատվում Պեսկի, Տոնենկոյե և Ադրեևկա գյուղերի մոտ, ինչպես նաև Լուգասնկոյե ավանի մերձակայքում։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

«Կարծես Դոնեցկի գրոհին են նախապատրաստվում», — ասել են անջատողականները։