տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի բանակը բերվել է բարձր պատրաստության. Ուկրաինայի փոխվարչապետ

Ուկրաինայի բանակը բերվել է բարձր պատրաստության. Ուկրաինայի փոխվարչապետ

110
0

1391264419_yarema

Ուկրաինական բանակը բերվել է բարձր պատրաստության: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման: «Չնայած ծանր վիճակին, զինված ուժերը բերվել են բարձր պատրաստության, սկսվել են համաուկրաինական զորավարժություններ», — ասել է նա:

Յարեման նաև տեղեկացրել է, որ քննարկվում է ներքին գործերի զորքերի հիման վրա Ուկրաինայի ազգային գվարդիա ստեղծելու հարցը: «Վստահ եմ, որ այս դժվար ժամանակներում բանակը կկատարի Ուկրաինայի առաջ իր բարձր պարտականությունը, չնայած նրան, որ վերջին չորս տարիների ընթացքում համակարգային խափանարարություն  (դիվերսիա) է իրականացվել Ուկրաինայի ազգային պաշտպանողունակության դեմ», — ասել է Յարեման:

Նրա խոսքերով` այս գործողությունները պետք է դառնան դատախազության քննության առարկա, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության: