Ուկրաինական Սլավյանսկ քաղաքի անջատողականները մտադիր չեն բաց թողնել ռազմական դիտորդներին, որոնք գտնվում էին Ուկրաինայի արևելքում, նրանց համարելով օտարեկրյա լրտեսներ։ Այս մասին հայտարարել է տեղի անջատողականների ներկայացուցիչներց մեկը։ հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Ուրբաթ օրը երեկոյան անջատողականնեը ձերբակալել էին դիտորդական այս խմբին, որոնք հետագայում պարզվել է, որ ԵԱՀԿ դիտորդներ են։ Գերմանիան հայտարարել է, որ դիտորդական խմբի կազմում 4-ը այդ երկրի ներկայացուցիչ են, չորս հոգի ժամանել էին Դանիայից, Չեխիայից, Շվեդիայից և Լեհաստանից։ Դիտորդական խմբի հետ եղել են նաև ուկրաինացի զինվորականներ։