Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը Բրյուսելում հանդիպում է անցկացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ լրատվական գործակալությունը:
«Նախարարը տեղեկացրել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարին Ուկրաինայի իրադարձությունների վերջին զարգացումների և երկրի արևելքում իրավիճակի կարգավորման ուկրաինական իշխանությունների ջանքերի մասին: Բացի դրանից, քննարկվել են այն քայլերը, որ նախատեսվում է իրականացնել ապագայում, որպեսզի խորացվի մեր պետության առանձնահատուկ գործընկերությունը», — տեղեկացրել են գերատեսչությունում:
Ուկրաինական ԱԳՆ-ում հավելել են նաև, որ կողմերը նախօրոք համաձայնեցրել են քաղաքական երկխոսության և Ուկրաինային տրամադրվելիք օգնության ժամանակացույցը: