Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլիվյե Բային հայտարարել է, որ Ուկրաինայի հետ հարաբերություններում խոսք կարող է լինել միայն մերձեցման, բայց ոչ Եվրամիություն մտնելու մասին: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Բային պարզաբանել է, որ ԵՄ-ն աջակցում է Ուկրաինայի եվրաինտեգրման ջանքերին «քաղաքական երկխոսության և տնտեսական մերձեցման սահմաններում»: