տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինական իրադարձությունների զարգացման այս սցենարն ապակայունացնում է աշխարհը․ Պուտին

Ուկրաինական իրադարձությունների զարգացման այս սցենարն ապակայունացնում է աշխարհը․ Պուտին

65
0

160883542

Ուկրաինայի զարգացումների ներկայիս սցենարն անընդունելի է և ընդհանուր առմամբ ապակայունացնում է իրավիճակն աշխարհում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ վարելով Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստը։

«Եթե վերադառնանք նմանօրինակ սցենարներին, ապա, ինչպես արդեն ասել եմ, այն բացարձակ անընդունելի է և ապակառուցողական։ Այն քանդում է ներկայիս աշխարհակարգը։ Անկասկած, նման մեթոդները Ռուսաստանի դեմ չեն անցնի», — ասել է Պուտինը ԱՊ նիստում։ «Մեր մարդիկ, Ռուսաստանի քաղաքացիները դա թույլ չեն տա։ Եվ երբեք չեն էլ ընդունի», — ասել է նա։