Քիչ առաջ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքի մոտ մարտերի ժամանակ զոհվել է 4 զինվորական, մոտ 30 հոգի վիրավորվել է: Հայտնի է, որ ներքին գործերի մեկ մարտիկ մահացել է վիրավորներ տեղափոխող ավտոբուսի գնդակահարության պատճառով: Թեպետ ավտոբուսի մեջ գտնվողները չեն տուժել, քանի որ այն եղել է զրահապատ, այդուհանդերձ մահացել է շարասյունն ուղեկցող մեկ մարտիկ:
Ռուսամետ անջատողականները հայտնում են, որ իրենք էլ են կրում մեծ կորուստներ: Այս պահին հայտնի է քսան սպանվածի մասին: