Ուկրաինական կանոնավոր զորքերը մուտք են գործել Լուգանսկ, որ մինչ այժմ գտնվում էր ռուսամետ անջատողականների գերահսկողության ներքո: Այս տեղեկատվությունը հաղորդում է ուկրաինական LB.ua-ն՝ հղում կատարելով մեխանիզացված 30-րդ բրիգադի մարտիկներից մեկին, ով մասնակցել է Լուգանսկի ազատագրման համար մղված մարտերին:
Բացի դրանից, Լուգանսկի մոտ մղված մարտերի ժամանակ վիրավորվել է տեղի անջատողականների ղեկավարներից մեկը՝ Անդրեյ Սոկոլը: Նախնական տեղեկատվության համաձայն՝ նա մահացել է Լուգանսկի մարզի Պերեվալսկի հիվանդանոցում: Պերեվալսի բնակիչները ևս հաղորդում են, որ քաղաքից հեռացել են կոզակները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուգանսկը շրջակայքում գտնվող անջատողականների դիրքերը ռմբակոծել է ուկրաինական օդուժը, իսկ բուն քաղաքում ծանր մարտեր էին ընթանում: Քաղաքապետարանի տվյալներով՝ զոհվել է շուրջ 20 խաղաղ բնակիչ: