Մեր տեղեկություններով, ուսումնական տարվա ավարտի հետ կապված՝ որոշ խմբեր լոկալ միջոցառումներ են նախատեսում: Չնայած զգուշացրել ենք, որ նման միջոցառումներ չիրականացվեն: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Վարչապետն էլ ասաց՝ միջոցառումներ չանելու պատասխանատվությունը դնել դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների վրա:
ԿԳՄՍ նախարարը խնդրեց ոստիկանությանը ուշադիր լինել ուխտագնացություններին, քանի որ շատ մարդիկ են հավաքվում:
Ոստիկանապետն էլ ասաց՝ կոչ են արել քաղաքացիներին զերծ մնալ ինչպես ուխտագնացություններից, այնպես էլ արշավներից: «Փորձել ենք եկեղեցու միջոցով ճշտել ուխտագնացության վայրերը և այն հստակ օրերը, երբ քաղաքացիներն իրականացնում են ուխտագնացություններ։ Համացանցում գրանցված «event»-ներին նույնպես անդրադարձել ենք: Այն վայրերում, որտեղ հնարավոր է տեղի ունենան նման միջոցառումներ, կլինեն վերակարգեր, որոնք իրավական գնահատական կտան կազմակերպիչների և այցելուների գործողություններին»,- մանրամասնեց ոստիկանապետ Արման Սարգսյանը: