տուն Uncategorized Ուլե Այներ Բյորնադալեն ու Դարյա Դոմրաչևան ճանաչվել են Օլիմպիադայի լավագույն մարզիկներ. Սոչի...

Ուլե Այներ Բյորնադալեն ու Դարյա Դոմրաչևան ճանաչվել են Օլիմպիադայի լավագույն մարզիկներ. Սոչի 2014

88
0

699709

Բիաթլոնիստներ Ուլե Այներ Բյորնդալենը և Դարյա Դոմրաչովան ճանաչվել են Լրագրողների միջազգային պրոֆեսիոնալ ասոցիացիան Օլիմպիական խաղերի լավագույն մարզիկներ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

Կազմակերպության պաշտոնական կայքում նշվում է, որ քվեարկությանը մասնակցել են 20 երկրների լրագրողներ: Նորվեգացին այս Օլիմպիադայում նվաճել է երկու ոսկե մեդալ և մեկ տոկոսով առաջ է անցել երեք ոսկե և մեկ բրոնզե մեդալ նվաճած Վիկտոր Անին, ով ստացել է քվեարկողների ձայների 27%-ը: Լավագույն եռյակում է նաև ֆրանսիացի բիաթլոնիստ Մարտեն Ֆուրկադը` 12%-ով:

Բելառուս մարզուհու օգտին քվեարկել է լրագրողների 45%-ը: Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնը 24 %-ով առաջ է անցել սլովենուհի Տինա Մազեից և 7% վաստակած դահուկավազորդուհի Մարիտ Բյորգենից:

Օլիմպիական խաղերի լավագույն թիմ է ճանաչվել Նիդերլանդների չմշկավազքի թիմը, որը նվաճել է 24 մեդալ, որոնցից 8-ը` ոսկե: Նրանք ստացել են քվեարկողների ձայների 16%-ը, 4-ական տոկոս ստացել են Սլովենիայի և Կանադայի հոկեյի թիմերը:

Ամենադիտարժան մարզիկներ են համարվել սնոուբորդիստ Սեյջ Կոցենբուրգը (8%), Ճամայկայի բոբսլեյի հավաքականը (7%), երրոդ տեղում ամերիկացի բոբսլեյիստ Ջոն Կուինն է (4%):