տուն Քաղաքական Միջազգային Ուժեղ պայթյուն` Բեյրութում Իրանի մշակութային կենտրոնի և Քուվեյթի դեսպանատան մոտ

Ուժեղ պայթյուն` Բեյրութում Իրանի մշակութային կենտրոնի և Քուվեյթի դեսպանատան մոտ

144
0

beirut-explosion-july-9-2013

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում այսօր առավոտյան ուժեղ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը:

Առայժմ հստակ չէ, թե որքան մարդ է գտնվում ծանր վիճակում: Պայթյունը տեղի է ունեցել Քուվեյթի դեսպանատան և Իրանի մշակութային կենտրոնի մերձակայքում: Տուժածները տեղի բնակիչներ են, որոնք եղել են դեպքի վայրից ոչ հեռու:

Այն տեղի է ունեցել Բեյրութի հարավում, որը համարվում է «Հիզբոլլահ» խմբավորման կենտրոնը: Առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել այս պայթյունի պատասխանատվությունը:

Տեղեկացնենք, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում Իրանի նախագահի և Քուվեյթի խորհրդարանի ղեկավարի միջև: