տուն Հասարակություն Ուժեղացված հսկողություն՝ տաքսիների նկատմամբ․ «Ժողովուրդ»

Ուժեղացված հսկողություն՝ տաքսիների նկատմամբ․ «Ժողովուրդ»

238
0

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տաքսիների ոլորտը կարգավորելու օրենսդրական նախագիծ է մշակում: Տրանսպորտի լիցենզավորման պետ Արայիկ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ առաջիկայում ուժեղացվելու է հսկողությունը ե՛ւ տաքսի գործունեությամբ զբաղվող անհատ վարորդների, ե՛ւ օնլայն տաքսի ծառայություն իրականացնող ընկերությունների նկատմամբ:

«Նախատեսվում է նաև լիցենզավորում տալու ժամանակ օնլայն համակարգով հետևել` լիցենզիա ստանալու համար դիմած քաղաքացին ինչ հիվանդություններ ունի: Իսկ ավտոմեքենայի տեխնիկական վիճակին հետեւելու հետ կապված հարցը քննարկման փուլում է»,- նշել է Արայիկ Ստեփանյանը: Մանրամասները՝ թերթի համարում: