Հայռուսգազարդի 20 տոկոսը սկզբում հանձնվեց ռուսներին սուբսիդավորման դիմաց, բայց հետո պարզվեց՝ 155 միլիոն դոլար պարտք ունենք, որը 160 միլիոն էր, բայց դարձել էր 155 միլիոն, որը 300 միլիոն էր, բայց որից տեղյակ չէին նույնիսկ քաղաքական մեծամասնության պատգամավորները, բայց որից տեղյակ էին բոլորը, բայց դրա մասին իմացան միայն էս օրը: Ու իմացան նաև, որ գազը չի էժանանալու, բայց պետք է էժանանար ըստ Պուտինի ու Գալուստի, բայց պարզվեց, որ միշտ էլ էժան է եղել ու մարդիկ նախօրք էին իմացել, որ մտնելու են մաքսային ու գալու է Պուտինը ու ասելու է, որ կէժանանա, բայց Պուտինը չգիտեր, որ Հայաստանում այդ ամենը գիտեին:
Ահա այսպիսի խառնափնթորային իրավիճակ: Մի խոսքով, ուզում էինք էկոնոմիկա, ստացվեց տիգրանոմիկա:
Գրել է իր ֆեյսբուքյան էջում Արման Սահակյանը։