տուն Աշխարհ Ուզբեկստանում պարզել են Նարիման Գրիգորյանի սպանության հանգամանքները

Ուզբեկստանում պարզել են Նարիման Գրիգորյանի սպանության հանգամանքները

369
0

Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը հայտնել է տեղացի հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանի սպանության մանրամասների մասին:

Հունվարի 17-ին այս գործով ձերբակալված անձը (ծնված 1996 թ.) լիովին ընդունել է իր մեղքը և խոստովանել, որ կողոպուտի նպատակով է սպանությունը կատարել:

Կասկածյալը և դիզայները ծանոթներ են եղել: Հունվարի 14-ին նա այցելել է Գրիգորյանին, սպանել նրան, ինչից հետո մաքրել է բնակարանը:

«Ա.Ա.-ն դիտավորյալ սպանել է դիզայներին և նրա տնից վերցրել 625 դոլար, երկու iPhone սմարթֆոն, էլեկտրոնային ծխախոտ, մի զույգ AirPods ականջակալներ, տուժողի Captiva մեքենայի բանալիները»,- «Газета.uz»-ին հաղորդել են գլխավոր դատախազությունից: