տուն Աշխարհ Ուզբեկստանի առաջին նախագահի դստերը դատապարտել են 13 տարվա ազատազրկման

Ուզբեկստանի առաջին նախագահի դստերը դատապարտել են 13 տարվա ազատազրկման

177
0

Ուզբեկստանի առաջին նախագահի ավագ դուստր Գուլնարա Քարիմովայի դեմ նոր դատավճիռ է կայացվել: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Տաշքենդի քաղաքային դատարանն ավելացրել է Քարիմովայի ազատազրկման ժամկետն՝ այն հասցնելով մինչև 13 տարի 4 ամիս:

Գուլնարա Քարիմովան 2015-ի օգոստոսին դատապարտվել էր գումարների շորթման, հարկերից խուսափելու և այլ մեղադրանքներով: