տուն Սպորտ ՈւԵՖԱ-ն երկրորդ անգամ մերժեց Ալոնսոյի հարցով Ռեալի բողոքարկումը

ՈւԵՖԱ-ն երկրորդ անգամ մերժեց Ալոնսոյի հարցով Ռեալի բողոքարկումը

68
0

459fedfe85edab24b4d4508589eae11ece7f04f2

ՈւԵՖԱ-ն մերժել է Մադրիդի «Ռեալի» երկրորդ բողոքարկումն իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի որակազրկման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Մյունխենի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում (0։4) Ալոնսոն դեղին քարտ ստացավ, որը վերջինիս զրկեց եզրափակչին մասնակցելու հնարավորությունից։

«Արքայական ակումբի» ղեկավարությունը փորձում էր ամեն բան անել, որպեսզի ՈւԵՖԱ-ն չեղյալ հայտարարեր այդ զգուշացումը, սակայն Բողոքարկման կոմիտեն մերժել է «Ռեալի» բողոքը։ Երկրորդ բողոքը նույնպես մերժվեց։