Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս Յոախիմ Վացկեն սուր քննադատության է ենթարկել ՈւԵՖԱ-ին: Այս մասին հաղորդում է sport1.de-ն: Նա անհամաձայնություն է հայտնել միջազգային այդ կազմակերպության ընդունած որոշման հետ, համաձայն որի «Բորուսիայի» գլխավոր մարզչի որակազրկումն ավելացվել է մեկ խաղով: Նրա խոսքերով` ՈւԵՖԱ-ն այդպես էլ չի բացատրել իր որոշման դրդապատճառները:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Նապոլիի» հետ խաղում Յուրգեն Կլոպը հեռացվել է մարզադաշտից մրցավարի հետ վիճելու համար: