ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կժամանի Հայաստան: Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը սեպտեմբերի 5-ին կժամանի Հայաստան և ներկա կլինի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանը»:
Նշենք, որ Չեֆերինը Երևանում կլինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով, իսկ այցելության ծրագրի մանրամասները կներկայացնի շուտով: