Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի հարձակվող Ուեյն Ռունին հրաժարվել է պայմանագիրը երկարաձգելու բանակցություններ սկսել ակումբի հետ: Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, Ռունին չի բացառել, որ շուտով կարող է լքել «կարմիր սատանաների» շարքերը:
Հիշեցնենք, որ անգլիացի հարձակվողի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2015 թվականի ամռանը: