«Forbes» ամսագրի ռուսալեզու տարբերակը «Աշտարակների սեփականատերերը» վերտառությամբ նյութ է պատրաստել. «Москва-Сити»-ն`որպես ռուսական բիզնեսի հայելի», ենթաբաժնում խոսվում է համալիրի աշտարակների սեփականատերերի մասին:
Հրապարակման համաձայն, աշտարակներից «Сити Поинт»-ը պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին և «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանին: Հրատարակչության փորձագետների կարծիքով ՝ «Сити Поинт»-ի արժեքը 11 միլիարդ ռուբլի է: