տուն Տնտեսական Որ կազմակերպություններն են Հայաստանում ամենաշատ բարեգործությամբ զբաղվել 2013-ին

Որ կազմակերպություններն են Հայաստանում ամենաշատ բարեգործությամբ զբաղվել 2013-ին

356
0

oney

Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից որակված ծրագրերի շրջանակներում 2013 թվականի ընթացքում հանրապետությունում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր են իրականացրել միջազգային և հանրապետական 129 կազմակերպություն: Այս մասին ասվում է «2013 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասին» հաշվետվությունում, որը քննարկվելու է կառավարության՝ հինգշաբթի օրվա նիստում:

Դրանցից 55 կազմակերպություն իրականացրել են երկարաժամկետ ծրագրեր՝ կապված ինչպես աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, այնպես էլ՝ բարե­գործական բեռների ներմուծման ու բաշխման հետ, իսկ 74 կազմակերպություն իրականաց­րել են կարճաժամկետ ծրագրեր՝ կապված միայն բարեգործական բեռների ներմուծման և բաշխման հետ:

Մեծածավալ ծրագրեր են իրականացնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5.1 մլրդ դրամ, «Արմենիա Լայթհաուս» բարեգործական հիմնադրամը՝ շուրջ 4.76 մլրդ դրամ, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ 2.16 մլրդ դրամ, «Յանգ Լայֆ» կազմա­կերպու­թյան Հայաստանի մասնաճյուղը՝ շուրջ 2 մլրդ դրամ, «Սիմոնյան» կրթական հիմնադրամը՝ 1.98 մլրդ դրամ, «Այբ» կրթական հիմնադրամը՝ 1.95 մլրդ դրամ, «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամը՝ 1.34 մլրդ դրամ, «Արագիլ» հիմնադրամը՝ 1.2 մլրդ դրամ և այլ կազմակերպություններ: