ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Որքան նողկալի է քաղաքական դրդապատճառներով Արցախի հարցի շահարկումը։ Նողկալի, գարշելի, զզվելի…, էլ ի՞նչ բառ գրեմ։ Անիծվեք և նզովյալ լինեք բոլորդ, ովքեր այդ աստիճան կարող եք դառնալ տմարդի:
Ով կուզես լինի՝ Արցախին հանգիստ թողեք։ Լավ, արտաքին ուժեր (թշնամիներ ու դավադիրներ) կարող են դա իրենց թույլ տալ քաղաքական դրդապատճառով, բայց հայը…, ախր ինչու՞։ Գնացեք քաղաքական տեխնոլոգիաներ ուսումնասիրեք, ուղեղներիդ զոռ տվեք…, “ուրիշ հերոս գտեք”, ինչպես ասում են… Ողղակի ուզում ես ասել՝ “թու ձեր երեսին ու ձեր նամուսին”։
Տարածքներ խաղաղության դիմաց չիիի՜ լինելու, մեկընդմիշտ հիշեք:
Կգիտակցի ալիևը, շատ լավ, չի գիտակցի՝ կլինի նոր պատերազմ, նոր տարածքներ»: