տուն Տնտեսական Որքան թանկարժեք մետաղներ ունի ֆինանսների նախարարության գանձարանը

Որքան թանկարժեք մետաղներ ունի ֆինանսների նախարարության գանձարանը

162
0

թանկարժեք-քարեր

Կառավարության վաղվա նիստում հաստատվելու է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների 2013 թվականի համալրման և ծախսման վերաբերյալ հաշվետվությունը: Ըստ դրա` գանձարանում կան մոտ 1 միլիարդ 450 միլիոն 529 հազար դրամ շուկայական արժեքով թանկարժեք մետաղներ: Դրանց հիմնական մասը ոսկյա իրերն են` մոտ 900 միլիոն դրամ արժեքով, որից հետո գալիս են ադամադն ու ադամանդի հումքը` 233 միլիոն դրամ արժեքով, մետաղական ոսկին` 225 միլիոն դրամ արժեքով: Կան նաև մետաղական արծաթ, պլատին, զմրուխտ, աճեցված մարգարիտ, պալադիում, արծաթ-պալադիումի համաձուլվածք և այլն: