Մինչև երեխայի ծնվելը հղի կանայք պետությունից միանվագ աջակցություն են ստանում 156 հազար դրամի չափով:
Որպեսզի հասարակությանը իրազեկենք և ավելի մանրամասն տեղեկատվություն կարողանանք տրամդրել, այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանի հետ:
Ս. Մարտիրոսյանից խնդրեցինք մանրամասն տեղեկատվություն, որպեսզի ընթերցողի համար պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը:
«Հղիության և ծննդաբերության ընթացքում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրվում է մեկ անաշխատունակության թերթիկ, իսկ բարդ ծննդաբերության և միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում՝ որպես նախորդ անաշխատունակության թերթիկի շարունակություն լրացուցիչ տրվում է նոր անաշխատաունակության թերթիկ,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարարի մամուլի քարտուղարը և ներկայացրեց, թե հղի կինը երբ և ինչպես կկարողանա ստանալ հղիության նպաստը:- Նշված գումարը քաղաքացին կարող է ստանալ միայն անկանխիկ եղանակով: Հղիության նպաստը քաղաքացին կկարողանա ստանալ ծննդաբերությունից 70 օր առաջ կամ երեխայի ծննդից 70 օր հետո»:
Araratnews.am լրատվականի հետ զրույցում Սոնա Մարտիրոսյանը մասնավորապես ներկայացրեց, որ երեխայի ծննդից 70 օր առաջ կամ հետո յուրաքանչյուր կին ստանում է 156 հազար դրամ նպաստ: Բժշկի կողմից տրամադրված թերթիկով, անձնագրով և սոցքարտով հղի կինը գնում է տարածքային սոցապ բաժին, որտեղ համապատասխան դիմումից հետո վերջինիս կտեղեկացնեն, թե հստակ երբ կկարողանա ստանալ նշված գումարը:
Երեխայի ծննդից հետո ՀՀ քաղաքացիները կկարողանան ստանալ երեխայի միանվագ նպաստը online.ssa.am կայքում մուտքագրելով երեխայի և ծնողներից մեկի տվյալները: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից հետո ծնված առաջին երեխայի միանվագ նպաստի չափը 50 հազարից դարձել է 300 հազար դրամ, իսկ երկրորդ երեխայի 150 հազար դրամ նպաստի չափը կրկնապատկվել է` դառնալով կրկին 300 հազար դրամ: Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար տարածքային սոցապ բաժին գնալու անհրաժեշտություն չկա: Համպատասխան գումարը կտրամադրվի կրկին անկանխիկ եղանակով:
Հայկ Մագոյան