տուն Քաղաքական Հայաստան Որքան է կազմել ոստիկանների միջին աշխատավարձը

Որքան է կազմել ոստիկանների միջին աշխատավարձը

383
0

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց, որ ոստիկանության ծառայողների կյանքում 2019–ը եղել է բավականին արդյունավետ, քանի որ պետության կողմից տրամադրված միջոցներից կարողացել են պարգևավճարների հաշվին վարձատրել նրանց։ 

Սարգսյանի խոսքով՝ 2019–ին ոստիկանության ծառայողների դրույքաչափի մեջ փաստացի ավելացում չի եղել, սակայն նրանց վարձատրությունն ավելացել է։ Ոստիկանության ծառայողների միջին աշխատավարձը նախորդ տարի կազմել է 277 000 դրամ` ներառյալ պարգևավճարը։ 2017-18 թթ. ցուցանիշին այդ գումարը գերազանցել է առնվազն 23 տոկոսով: Վերջին տասնամյակում՝ տարեվերջին ամբողջ դրույքաչափի չափով ոստիկանության ծառայողները պարգևատրում չեն ստացել։