«Էրեբունի-Երեւան» տոնակատարության կազմակերպման համար հատկացվել է 190 մլն դրամ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
Նրա խոսքով՝ ներկա պահին ծախսվել է ավելի քան 45 մլն դրամ բրենդինգի համար (տեսահոլովակներ, լոգոտիպեր եւ այլն) եւ ավելի քան 128 մլն դրամ միջոցառումների կազմակերպման համար։
Փոխքաղաքապետը պարզաբանել է, որ որոշ կազմակերպություններ հայտնվել են միջոցառումների կազմակերպման «սեւ ցուցակում» եւ 2 տարի չեն կարողանում մասնակցել մրցույթներին։
Նշենք, որ տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին։