տուն Հասարակություն Առողջապահություն Որքա՞ն կլինի Հայաստանում արտադրվող բժշկական դիմակի գինը

Որքա՞ն կլինի Հայաստանում արտադրվող բժշկական դիմակի գինը

281
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Տավուշ տեքստիլ» ընկերությունը սկսեց պաշտպանիչ եռաշերտ դիմակների արտադրություն՝ բոլոր ստանդարտներին համապատասխան։

Կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց շատ հաճախ նկատեցինք, որ առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչպիսին օրինակ՝ դիմակն է, գնից մի հինգ անգամ թանկ վաճառվում էին խանութներում ու դեղատներում:

Նախատեսում է օրական 300 հազար դիմակ արտադրել: Araratnews.am լրատվականը արտադրվող դիմակի գինը ճշտելու և շուկայում իրացման մասին տեղեկություններ ստանալու համար կապ հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ:

Մարզպետն ասաց, որ դիմակների արտադրական գինը 140 դրամ է, դրանք համապատասխանում են բոլոր ստանդարտներին և կունենան ազատ վաճառք:

Մեր այն հարցին, թե հնարավոր է արդյոք դիմակների գները շատ բարձր լինեն, Հայկ Չոբանյանն ասաց, որ վիրուսով պայմանավորված՝ առաջին անհրաժեշտության ապրանքները շուկայում վերահսկվում են:

Հայկ Մագոյան