Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կաշառք տալու գործով այսօր դատարանում հարցաքննվեց վկա, գործարար Սիլվա Համբարձումյանը:
Նա պատմեց, թե ինչպես է Արամ Հարությունյանին կաշառք տվել: Առաջին անգամ Արամ Հարությունյանին 600.000 դոլար կանխիկ եղանակով փոխանցել է 2008թ., իսկ մյուս փոխանցումները Արամ Հարությունյանի ցուցումով կատարել է գործով ամբաստանյալ Արաքս Դիլանյանի բանկային հաշվին:
Գործարարը նախարարին կաշառել է 10 հանք եւ 25 տարվա արդյունահանման լիցենզիա ստանալու պայմանով:
Սակայն այն բանից հետո, երբ բնապահպանության նախարարությունը միացել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և նախարար է նշանակվել Արմեն Մովսիսյանը, Սիլվա Համբարձումյանը զրկվել է հանքերի արդյունահանման լիցենզիաներից։