Էլթոն Ջոնի «Your Song» հայտնի երգի բառերով առաջին ձեռագիրը վաճառվել է 240 հազար դոլարով: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:
Երգի բառերի հեղինակը Բեռնի Թոփինն է, որի հետ Էլթոն Ջոնին կապում է տասնամյակների սերտ համագործակցությունը:
Վաճառողը Թոփինի նախկին կինը՝ Մաքսին Ֆիբելմանն է, որը ժամանակին ոգեշնչել է երգչին Tiny Dancer կոմպոզիցիան ստեղծելիս:
Նշենք, որ բոլոր ժամանակների համախարհային երաժշտության թոփ համարվող այս երգն առաջին անգամ կատրավել է 1971 թվականին: