տուն Աշխարհ Որտեղ է ապրում աշխարհի ամենաերկար մազեր ունեցող աղջիկը

Որտեղ է ապրում աշխարհի ամենաերկար մազեր ունեցող աղջիկը

1019
0

Աշխարհի ամենաերկար մազեր ունեցող աղջիկը բնակվում է Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Թրքուհի Փելին Օզդեմիրի մազերի երկարությունը 152 սմ է, իսկ հասակը՝ 155 սմ։ Նրա մազերը չեն կտրվել ծնված օրից։

Ինչպես գրում է ermenihaber.am-ը, Օզդեմիրը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկար մազեր ունեցող աղջիկ։

«Ինձ երբեք դուր չեն եկել մազերի կարճ կտրվածքները։ Երբ ես փոքր էի, հրաժարվում է գնալ վարսավիրանոց։ Հետագայում, երբ մազերս աստիճանաբար սկսեցին երկարել, ես ափսոսում էի կտրել դրանք»,- նշել է աղջիկը՝ հավելելով, որ նման երկար մազեր ունենալու համար ինքը երբեք չի օգտագործել որևէ հատուկ միջոց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here