տուն Լուրեր Որտեղից է թմրանյութ ձեռք բերել Յուրի Վարդանյանի որդին

Որտեղից է թմրանյութ ձեռք բերել Յուրի Վարդանյանի որդին

166
0

Yuri vardanyan

Աշխարհահռչակ ծանրամարտիկ, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանը Հայաստանում առաջին անգամ է օգտագործել թմրանյութ: Araratnews.am-ի հետ զրույցում ասում է Դավիթ Վարդանյանի փաստաբան Վահան Հայրապետյանը:

«Դեպքը եղել է Սյունիքում, Քաջարան Ղափան ավտոճանապարհին: Նա Ագարակից է ձեռք բերել այդ թմրանյութը, առաջին դեպքն է եղել Հայաստանում: Կարող է պատահի Ամերիկայում կամ Հոլանդիայում օգտագործել է , բայց այստեղ առաջին դեպքն է»,-ասում է  Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը» եւ 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «թմրամիջոցների մաքսանենգությունը»: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր երկամսյա կալանքը:

«Ինքը իր պատիժը կստանա, բայց ինչ կապ ունի իր հայրը: Այդպիսի պարծանք մարդու մասին հերյուրանքներ են տարածում, ում գլուխը ինչ բրդի այն էլ կգրի»,-ասաց Հայրապետյանը` իր վրդովմունքն արտահայտելով մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների առթիվ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here