տուն Լուրեր Բլոգ Որտե՞ղ է Նաիրի Հունանյանը. բաց նամակ Հայկ Հարությունյանին

Որտե՞ղ է Նաիրի Հունանյանը. բաց նամակ Հայկ Հարությունյանին

214
0

nairi hunanyan tesadashtԱնցած ամիս հոկտեմբերի 27-ին զուգընթաց սկսվեցին պտտվել տեղեկություններ ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի «անհետացման» վերաբերյալ: Արդեն մի քանի տարի է ոչ ոք բացարձակ ոչ մի տեղեկություն չունի Ն.Հունանյանի գտնվելու վայրի մասին, չգիտեն թե որ քերակատարողական հիմնարկում է, որ խցում, արդյոք կենդանի է:
Այս կնճռոտ հարցերին պատասխաննների ստանալու համար Nrnak.com և Asekose.am լրատվական կայքերը որոշեցին պաշտոնական դիմում-խնդրանքով տեսակցելու թույլատվություն ստանալ ՀՀ արդարադատության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանից: Ինչպես և սպասվում էր Հայկ Հարությունյանը անփույթ մանևրներով մերժեց առաջարկը:
Nrnak.com-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ-ում գտնվող քրեակատարողական հիմնարկներում ոչ մի տեղեկություն չունեն Նաիրի Հունանյանի մասին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի, ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ, ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ ցմահ ազատազրկման դատապարտվածների խցերում Նաիրի Հունանյան անունով դատապարտյալ չկա:
Եվ վերջում կոչ Հայկ Հարությունյանին: Եթե դատապարտյալ հետ հանդիպման թույլատվություն տալը ձեզ համար կարող է ճակատագրական լինել, ապա գոնե տեղեկացրեք լրատվամիջոցներին, թե որ քրեակատարողական հիմնարկում է գտնվում է Նաիրի Հունանյանը, որ խցում:

Nrnak.com կայքի խմբագիր Հովհաննես Եսայանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here