ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է՝ կկազմակերպվի հատուկ չվերթ Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաներին և նրանց ուսուցիչներին Հայաստան փոխադրելու համար:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Մելիքյանին Araratnews.am-ը հարցրեց՝ սաներին եւ ուսուցիչներին որտեղ են տեղավորելու: Վահրամ Մելիքյանն ասաց՝ սաները հայ երեխաներ են, իսկ մյուս հարցերի հասցեատերը պարետատունն է:
Պարետատան մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն էլ մեզ ասաց՝ բոլորն ինքնամեկուսացվել են իրենց բնակարաններում:
Ճշտեցինք՝ չկա՞ն վարակվածներ Կալկաթայից եկողների մեջ, Մանե Գեւորգյանը բացասական պատասխանեց:
Սոնա Դավթյան