տուն Հասարակություն Որսի վերահսկողությունն ուժեղացվում է

Որսի վերահսկողությունն ուժեղացվում է

293
0

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայաստանի որսորդական հասարակական կազմակերպություններին անդամակցում է մոտ 60 հազար քաղաքացի։ Այլ կերպ ասած՝ հանրապետությունում փաստացի կան այդքան անհատներ, ովքեր տանն ունեն որսի համար նախատեսված զենք։ Ըստ գործող կարգի, զենք ունենալու համար ընդամենն անհրաժեշտ է, որ քաղաքացին անդամակցի որեւէ որսորդական միության։ Այս հարաբերությունները կարգավորող «Որսի եւ որսորդական տնտեսությունների վարման մասին» օրենքով նախատեսված է, որ միություններին անդամակցող անհատը պետք է հանձնի որսորդական մինիմումներ, որի միջոցով ստուգվում է որսորդների որս կատարելու համար պարտադիր եւ անհրաժեշտ գիտելիքների իմացության աստիճանը։ Օրենքով նաեւ սահմանվում է, որ ֆիզիկական անձինք միայն այդ մինիմումները հանձնելուց հետո կարող են ստանալ որսորդական վկայականները, վերջիններիս պարտադիր առկայության դեպքում է միայն թույլատրվում զենք ձեռք բերել։ «Զենքի մասին» օրենքով սահմանված է, որ քաղաքացին կարող է զենք ձեռք բերել, եթե համարվում է որսորդական հասարակական կազմակերպության անդամ»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: