Որոտանի ՀԷԿ-ը ամերիկյան ընկերությանը վաճառելու գործարքում քաղաքական ենթատեքստ կար: Այս կարծիքին է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: «Անհանգստացնող է, որ այսօրվա Հայաստանի էներգետիկ հզորությունների 70-80 տոկոսը մի երկրի՝ Ռուսաստանի սեփականությունն էր: Շատ ավելի ճիշտ կլիներ, որ մի մասը լիներ ամերիկյան, մի մասը՝ եվրոպական, մի մասը ճապոնական և այլն: Դու պետք է դիվերսիֆիկացված տնտեսություն ունենաս, նաև՝ այս հարցերում, որը պետական անվտանգության խնդիր է: Մտածում եմ, որ միգուցե դժգոհություն է եղել ամերիկյան կողմից՝ կապված ՀայՌուսգազարդի վերջին վաճառքի ու ընդհանրապես մեր էներգետիկ հզորությունների հետ, հատկապես որ և՛ ամերիկյան կողմը, և՛ եվրոպական ու ճապոնական կողմերը մեր էներգետիկ հզորությունների արդիականացման համար լրջագույն գումարներ են ծախսել, հաճախ՝ արտոնյալ վարկերի տեսքով»,- ասաց Վ. Խաչատրյանը: